Լուրեր
Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ու՞մ նկատի ունի․ Տիգրան Աբրահամյան
16.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ խմբակության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՄ խորհրդի նախագահ Ժ. Միշելը հպարտորեն հայտարարեց, որ եռակողմ` ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպմանը, քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը վերջին 2 ամիսներին ակտիվ քննարկվում է ադրբեջանցի 2 զինծառայողների`Նախիջևանից ներթափանցումն ու 2 հայ զինծառայողներին` Սրաշեն-Շիկահող հատվածից առևանգման դեպքերը, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ու՞մ նկատի ունի` ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր մուտք են գործել ՀՀ տարածք ու խաղաղ բնակիչ սպանե՞լ, թե՞ այն 2 հայ զինծառայողներին, ովքեր իրենց հողում, իրենց ընկերներին հաց էին բաժանում, սակայն առևանգվեցին ադրբեջանական հատուկ նշանակության խմբի կողմից:
Միջազգային դերակատարների անարդարացի և անթույլատրելի գործելաոճը դրսևորվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ:
Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ ու այս ամենն այնքան ժամանակ, քանի Հայաստանում թուրքերի իշխանություն է հաստատված» :