Լուրեր
Արդեն մեկ ամիս է` Արմեն Աշոտյանն անազատության մեջ է․ Տիգրան Աբրահամյան
15.07.2023
ԱԺ «Պատվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն մեկ ամիս է` Արմեն Աշոտյանն անազատության մեջ է:
Դրանով, իհարկե, Արմենին չլռեցրեցին, որովհետև նա իր մոտեցումներն ու մտորումները շարունակում է կալանավայրից ներկայացնել, իսկ լրատվական դաշտի մեր գործընկերներն էլ օպերատիվ տարածում են ապահովում:
Արմենը նստած է, Արցախը` շրջափակված, իսկ հողատուները շարունակում են իրենց կյանքը վայելել, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նոր գործարքներ նախապատրաստել:
Արմենը բանտում ավելի ազատ է, քան սրանք դրսում, որովհետև Աշոտյանն իր խղճի առաջ մաքուր է, անկեղծ, իր գնահատականներում` սկզբունքային, իսկ սրանք թեև ազատության մեջ են ու փորձում են արտաքինից ցույց տալ, թե որևէ անսովոր բան չի եղել, սակայն իրենց արածները մարսվող չեն:
Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյակներին»: