Լուրեր
Մենք մտքով,պայքարով ու աղոթքով մեր Արցախի քույրերի ու եղբայրների հետ ենք․ Շարմազնով
15.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք մտքով,պայքարով ու աղոթքով մեր Արցախի քույրերի ու եղբայրների հետ ենք։
200 օրից ավելի հայոց Արցախը գտնվում է շրջափակման եւ հումանիտար ճգնաժամի մեջ։
Ադրբեջանի հանցավոր գործողությունն իրականացվում է միջազգային հանրության և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների անտարբերության քողի տակ։
Միջազգային հանրությունն ու ,մասնավորապես ԵՄ-ն,ոունեն պարտավորություն, որը պարտավորություն է նաև հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի քաղաքացիների առջև, որովհետև դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ԵՄ-ն ստորագրել է ՀՀ համագործակցության պայմանագիր, հայտնի ՍԵՊԱ-ն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, որը վավերացրել են ԵՄ բոլոր երկրներն առանց բացառության։
Սակայն այսօր ԵՄ-ն փոխարենը պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց իր՝ ԵՄ-ի կողմից, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը՝ Շառլ Միշելի բերանով ու Նիկոլի պասով խոսում է Արցախն Ադդբեջանի տարածքում տեղավորելու մասին։
Սա դատապարտելի քաղաքականություն է։
Այո,արցախահայությունը, հայությունը օրհասական պահեր է ապրում, բայց մենք չենք ծնկելու։
Մենք մտքով,պայքարով ու աղոթքով մեր Արցախի քույրերին ու եղբայրների հետ ենք։
Արցախի ադրբեջանականացում չի լինելու։
Թող Նիկոլը, Միշելն ու Իլհամն ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։