Լուրեր

Ավարտվել է Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որտեղ հայկական կողմը փաստացի ներկայացված չէր․ Շարմազանով

15.07.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ  Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Պատժամիջոցներ սահմանելու փոխարեն,ԵՄ-ն ողջունում է «Ադրբեջանի կամքը՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու Աղդամի ուղղությամբ»։
Ավարտվել է Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որտեղ հայկական կողմը փաստացի ներկայացված չէր։
 
Ներկայացված չէր փաստացի նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքների ջատագով ԵՄ-ն,փոխարենը ներկայացված էր ադրբեջանական նավթի ու գազի երկրպագու Շառլ Միշելն ու Ադրբեջանի դիկտատոր Ալիեւը։
Արեւմուտքն ապացուցեց,որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը» »։

← Վերադառնալ ցուցակին