Լուրեր
Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը․ Շարմազանով
15.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջազգային հանրությունը հերթով մեր աչքն է կոխում Նիկոլի ՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը։
ԵՄ -ն ՝ ի դեմ Բորելի, ՌԴ ԱԳՆ-ն,ԱՄՆ դեսպանը հերթով մեզ ասում են,որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն ադրբեջանական։
Սա է փաստը։
Ու սա հստակ ակնարկ է հայ հանրությանը առ այն, որ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։
Դավաճանել է Արցախը Նիկոլը նախ եւ առաջ։
Եվ եթե մենք պահանջելու բան ունենք,ապա նախ պետք է պահանջենք նրանից ու հեռացնենք նրան իշխանությունից։
Իսկ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերի համար դարդ մի արեք,նրանք իրենց հարցերը կլուծեն։
Դուք մեր դարդը լացեք,որ Նիկոլի պատճառով ողջ աշխարհն ամոթանք է տալիս մեզ,որ վարչապետ կոչվածը Արցախն ադրբեջանական է համարում։
Նման բան ուղիղ ասեց ԵՄ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը,այսօր էլ՝ ՌԴ ԱԳՆ-ն։
Եթե մեր երկիրը ղեկավարում է տեսակով կոլաբորացիոնիստը,ուրեմն մենք ադժանի ենք դաշնակից ու գործընկեր չունենալու։
Ակնհայտ փաստ է, քաղաքական «տրյապկի» հետ ոչ մեկ չի զինակցելու, նմանի վրա ՝կ ոշիկներ են մաքրում։
Գետինը մտնելու բան…»։