Լուրեր
Արցախում մարդիկ պատային վիճակում են․ Տիգրան Աբրահամյան
14.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է․
«Արցախում մարդիկ պատային վիճակում են:
Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքարում է առաջին հերթին որպես ազդեցության պայքարի թատերաբեմ:
Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:
Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է»: