Լուրեր
Սպասվում է,որ ռուս խաղաղապահների Արցախը լքելու Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը․ Շարմազանով
13.07.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սպասվում է,որ ռուս խաղաղապահների Արցախը լքելու Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը։
ՆԱՏՕ-ն Էրդողանի շուրթերով պահանջում է ՌԴ-ից 2025 -ից լքել Լեռնային Ղարաբաղը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ 2025-ին կհեռանա Ղարաբաղից։
Նա շեշտել է, որ «ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչեւ 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիեւը եւս հետեւում է զարգացումներին»։
Իսկ ի՞նչ է կարծում սրա մասին ՌԴ-ն։
ՌԴ-ից ակնկալվում է հստակ պատասխան,հակառակ դեպքում ստագվում է,որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան է որոշում ՌԴ-ն Հարավային Կովկասում մնա՞,թե՞՝ոչ։
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Հ.Գ.Սպասվում է,որ Էրդողանի այս պահանջին միանա Փաշինյանը»։