Լուրեր
Շուրջ 4 ամիս է Խաչատուրովն անազատության մեջ է․ Տիգրան Աբրահամյան
10.07.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյցբուքյան իր էջում գրել է․
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ պարզվեց, որ դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել ու այն կասեցրել, սակայն նույնիսկ դրանից հետո Խաչատուրովի խափանման միջոցը չփոխվեց` վերջինս մնաց անազատության մեջ:
Սա նշանակում է, որ նվազագույնը մինչև օգոստոսի 15-ը գեներալը մնա կալանավայրում:
Շուրջ 4 ամիս է Խաչատուրովն անազատության մեջ է` ակնհայտ շինծու, նկարած, վերևից իջեցված քաղաքական ցուցումների հիմա վրա:
Իր այս քայլով իշխանությունն իր անբարոյական դեմքն ի ցույց դնելուց բացի, վերից վար, ոչնչացնում է բոլոր այն անձանց` քննիչից մինչև դատավոր, ովքեր իրենց հանցավոր մասնակցությունն ունեն այս գործում»: