Լուրեր
Ինչու՞ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
10.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչու՞ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ:
Պատասխանը շատ հստակ է, քանի որ գիտի` անպատժելիություն է:
Այն, ինչ մեկ օր առաջ Գյումրիում տեղի է ունեցել Կարապետ Պողոսյանի հետ, գալիս է լրացնելու ոստիկանական բեսպրեդելի այն շարքը, որին անընդհատ ականատեսն ենք դառնում:
Հասարակական անվտանգություն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել` կարգի կոպիտ խախտում և բռնություն քաղաքացու նկատմամբ»։