Լուրեր

Թուրքերը հավաքական Արեւմուտքի եւ Նիկոլ Փաշինյանի միջոցով փորձում են Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին․ Շարմազանով

09.07.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
« «Возвращение из Турции на Украину главарей «Азова» является не чем иным, как прямым нарушением условий имевшихся договоренностей. Причем в данном случае условия нарушила как украинская, так и турецкая стороны».
Дмитрий Песков
 
Հ.Գ. Մեռա ասելով՝ ՆԱՏՕ-ՌԴ հակամարտության մեջ Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է եւ ընտրության դեպքում սատարելու է Արեւմուտքին։
Ռուսներին թուրքերը գցելու են, ինչպես գցեցին 100 տարի առաջ՝ Քեմալ Աթաթուրքի ժամանակ , չնայած այն հանգամանքին, որ հույների ու հայերի դեմ պատերազմում քեմալիստներին սատարում էին բոլշեւիկները։
 
Այսօր էլ թուրքերը հավաքական Արեւմուտքի եւ Նիկոլ Փաշինյանի միջոցով փորձում են Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին՝ որից հետո կզբաղեցնեն նրանզ դերը։
 
Ինչպես ասում են՝ свято место пусто не бывает»։

← Վերադառնալ ցուցակին