Լուրեր

Նիկոլին ասեք՝ ոչ Թուրքիան է խաղում՝ ոչ Ադրբեջանը. ու՞ր ես հասել Բաթումի ֆուտբոլ նայում․ Շարմազանով

08.07.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլին ասեք՝ ոչ Թուրքիան  է խաղում՝ ոչ Ադրբեջանը. ու՞ր ես հասել Բաթումի ֆուտբոլ նայում։

 
Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերը լուծել է ,Արցախի բլոկադան վերացրել է, Հայաստանի 150 քառ.կմ ազատագրել  է ադրբեջանական  օկուպացիայից ու հանգիստ խղճով գնացել է Բաթումի Անգլիա-Իսպանիա խաղն է երկրպագում։
 
Բայց քանի որ Թուրքիայի հավաքականը եզրափակիչ չի հասել,Փաշինյանը դժվար կողմնորոշվի որ հավաքականին երկրպագել»։

← Վերադառնալ ցուցակին