Լուրեր

120.000 արցախայերին ու Եռաբլուր ուրացողն Արցախի անվտանգությունից է խոսում․ Շարմազանով

07.07.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Աբսուրդ է , երբ 120.000 արցախայերին ու Եռաբլուր ուրացողն Արցախի անվտանգությունից է խոսում։
 
Երբ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեմ «հայրենասիրական» ճառեր եք ասում, հիշեք՝  Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ նախագահները 2009-2013թթ. 5 հայտարարություններով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
Նույնիսկ աղետալի նոյեմբերի 9-ի հայտարարրության մեջ Արցախը նշված չէ,  որպես Ադրբեջանի մաս։
 
Ավելին, այդ հայտարարության  մեջ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես առանձին միավոր։
Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում  ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում դա արեց Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում եւ Երեւանում /մի քանի անգամ/:
Ու այսքանից հետո Նիկոլը չի ամաչում ու մի հատ էլ Լաչինի միջանցքից ու Արցախի անվտանգությունից  է խոսում։
 
Եթե դու Արցախն ու Լաչինն էլ հետը ճանաչում ես Ադրբեջանի մաս, քո ի՞նչ գործ Ալիեւն իր «ներքին խնդիրներն» ինչպե՞ս կլուծի։
Դու ո՞վ ես։
 
Ոչ ՝ՄԱԿ ես, ոչ ՝ԵԱՀԿ ես, ոչ՝ Կարմիր խաչ ես։
Հերիք բոլ է հերթական քաղաքական կապիկությամբ զբաղվես։
Դու Արցախն Ադդբեջանին հանձնած կապիտուլյանտ դավաճան ես»։

← Վերադառնալ ցուցակին