Լուրեր
Եթե հայկական զորքերը ևս մի քանի կմ հետ գնան, ապա Հայաստանն ամբողջովին կկորցնի իր կենսունակությունը․ Տիգրան Աբրահամյան
06.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների համատեքստում, հատկապես վերջին շրջանում, կրկին ակտիվացել է զորքերի հայելային հետքաշման շուրջ քննարկումները:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Կութական-Սոթք հատվածից մինչև Արաքս գետ, առաջնագծի գրեթե բոլոր ռազմավարսկան ուղղություններով առաջ է եկել` դիրքավորվել իր համար բարենպաստ բնագծերում:
Մեր մեծ թվով բնակավայրեր, կոմունիացիաներ հայտնվել են նրանց ուղիղ վերահսկողության, դիտարկման տակ:
Եթե հայկական զորքերը ևս մի քանի կմ հետ գնան, ապա Հայաստանն ամբողջովին կկորցնի իր կենսունակությունը` պաշտպանողականությունից մինչև զարգացում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հաշվի առնելով, Ադրբեջանը կօգտագործի հերթական հնարավորությունը և ինչ-որ պահի առաջ կգա` կզբաղեցնելով հայկական զորքերի հետքաշման հատվածները` ուղիղ օկուպացիա ապահովելով Հայաստանի համար:
Այս ամենը իշխանությունը միանշանակ գիտակցում է, սակայն դա չի խանգարում նրան, այս հարցում որպես նախաձեռնող կողմ հանդես գալ:
Շարունակում եմ պնդել` Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են»: