Լուրեր

Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել․ Տիգրան Աբրահամյան

05.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով:

 
Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ:
Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ` իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:
 
Ադրբեջանը որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին և ըստ այդմ, դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և' բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին` որպես միջնորդի»:
 

← Վերադառնալ ցուցակին