Լուրեր
Որոշ «գործիչներ» լուրջ դեմքով խոսում են էն մասին, թե Ստեփանակերտը պետք է Բաքվի հետ բանակցի․ Մարգարիտ Եսայան
03.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Երբ որոշ «վերլուծաբաններ» , իբր՝ քաղաքական-հասարակական որոշ «գործիչներ» լուրջ դեմքով խոսում են էն մասին, թե Ստեփանակերտը պետք է Բաքվի հետ բանակցի, իմա՝ նստի-խոսի, մտքերս եւ մարդկության պատմության մասին ամբողջ իմացածս բիզ-բիզ են կանգնում․․․
Ո՞վ եւ որտե՞ղ է տեսել, որ պարանը վզին մարդը «բանակցի> մեկ րոպե հետո էդ պարանը ձգող դահիճի հետ, ի՞նչի մասին ՝ թե որքան ամուր է պարա՞նը, կամ՝ որքան սուր է յաթաղա՞նը․․․․
Անելու մեկ բան կա՝ արագ ազատվել ներքին թշնամուց, ազատագրել ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը զավթիչներից․․․Փորձել հնարավորինս ամրացնել սահմանները, բանակը եւ հետո հերթը կգա նաեւ բանակցելուն, բայց ոչ երբեք արյունարբու թշնամու հետ, ում համար մենք, դեռ ողջ մնացած հայերս իրենց թրի ծայրին ավելորդ միս ենք․․․Հիշու՞մ եք, չէ, ով է էս վայրենի մտքի հեղինակը․․․թուրք Էրդողանը․․․»։