Լուրեր

Կրկին ՀՀ երրորդ նախագահի հասցեին անհիմն, դատարկ մեղադրանք, թե ինքն է նիկոլ բերել․ Մարգարիտ Եսայան

03.07.2023

 ՀՀ ԳՄ անդամ Մրգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Անցած հինգ տարիները դարձան մղձավանջի, Արցախի եւ ՀՀ տարածքներում թշնամիների մետաստազների տարածման, անվտանգության  իսպառ վերացման, բանակը  տրուսիկ-մայկայի  աստիճանի իջեցման,իշխանության աննախադեպ լկտիությունների,  դիվանագիտական  աշխարհում վարկաբեկման եւ  աշխարհի մեծերի առաջ մեկ  ծաղրածուի  ցուցադրման տարիներ․․․Սակայն, էականը եւ առավել վտանգավորը   հայ մարդու, ՀՀ պարզ քաղաքացու հոգում  տարածվող եւ ամրացող ատելության, չարության  մետաստազներն էին, իրենց  ողջ կյանքում Արցախը չտեսածների եւ մի քիչ տեսածների անտարբերությունը  Արցախի հանդեպ․․․․
 
Բարեբախտաբար, անգամ այս ահռելի   փլզումները մենք ՀՀ քաղաքացիներս,  կարողանում ենք հաղթահարել, չծնկել, մնալ ոտքի վրա եւ մտածել պայքարի ու հաղթանակի մասին, անգամ այս  քաղցկեղածին եւ քաղցկեղաշատ  օրերի մեջ  հայ մարդը մնում է  ամուր եւ պատրաստ է պայքարի հանուն իր երեխայի, իր տան, իր երկրի․․․
 
Բայց, արի ու տես, որ ՀՀ քաղաքացու այս  ապրելու եւ երկիրը հայկական պահելու համառությունը եւ կամքը   դուր չի գալիս  «խաղացողներին» եւ «խաղացնողներին»։
 
Ախր   ով-ով, գոնե նրանք, որ 2018-ին  թեւերը քշտած հրապարակ էին լցնում, փողոց փակելու համար իրենց բիզնեսների աշխատողներին,  բեռնատարները , երեխեքին եւ հղիներին էին     քշում  փողոց ու հրապարակ, նրանք, ովքեր ցայսօր  քթների տակ մրմնջում են, թե 2018-ին ինչ եղավ, արդար էր, իսկ <տակից>  կրկին  ակնկալում են, որ մենք իրենց օգնենք իրենց եսասիրական ինչ-ինչ հարցերում, գոնե դրանք լռեն․․․
 
Կրկին ՀՀ երրորդ նախագահի հասցեին անհիմն, դատարկ մեղադրանք, թե ինքն է նիկոլ բերել․․․Յա՜՜՜, իրո՞ք, լո՞ւրջ եք ասում․․Հազար անգամ գրել եմ ու բանավոր ասել, չեմ զլանա կրկին հիշեցնել՝   անգամ եթե վատ երազում մտածեք, թե այդպես է, ենթադրենք, ուրեմն հարցս  կրկին հնչեցնեմ՝  ասացեք խնդրեմ, էդ դեպքում  ձեզ, հազարներիդ ո՞վ էր լցրել փողոցները, ձեզ, հազարներիդ, որ   հրճվանքով շամպայն էիք տրաքացնում,  իմ վրա քար էիք նետում,  դագաղներն էիք  պարեցնում,  երջանկությունից ոռնում էիք, երբ Սերժը հրաժարական տվեց, է՞լի Սերժն էր  փողոց  տարել․․․Բա, եթե ձեր նիկոլը ձերը չէր ու դուք չէիք նրան բերողը, երբ կանգնեց ասեց՝ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, բա, էդ ժամանակ  հազարներով սուլեիք,  գոռայիք,  դեմ կանգնեիք, ասեիք, չէ, ախպեր, մենք քեզ չենք ուզում վարչապետ, ռադդ քաշի․․․Բա անեիք․․․ Բա, երբ մենք 55  հհկականներս  դեմ քվեարկեցինք նիկոլի վարչապետությանը, էն էլ երկու անգամ, բա եթե իրոք ձեր նիկոլը ձեր բերած նիկոլը չէր,  կանգեիք ու ասեիք, որ դուք էլ եք դեմ, որ նիկոլը դառնա վարչապետ․․․։Բա  պորտֆել ու բիզնես  չվերցնեիք, չանեիք։Տղամարդ լինեիք,   մերժեքի էդ պատուհասը․․․Արե՞լ եք․․․Չեք, արել։ Ոգեւորված պարում էիք  փողոցներում․․․Դե, հիմա էլ  թող քամին ծափ տա ու կրկին պարեք, բայց՝ մեզնից հեռու, դու ք   էլ, ձեր բերած նիկոլն էլ․․․․Պարզ եւ ապացուցելի ասում եմ ձեր նիկոլն է ու  դուք եք բերել․․․կարո՞ղ եք, հեռացրեք։ Եթե փոշմանել եք ու եթե ազնվորեն ուզում եք հեռացնել, մենք կկանգնեք ձեր կողքին, ցանկացածի կողքին, ով ուզում  է հեռացնել նիկոլին․․ցանկացած  ճանապարհով՝  մենք պատրաստ ենք էդ պայքարին․․Կամ, դուք կանգնեք  մեր կողքին․․․Մեզ չե՞ք ուզում․․դուք արեք, տղա եք, արեք․․․ Մենք   երկու ձեռքով կողմ ենք ու  պատրաստ պայքարի․․․Նեյնիմերը թողեք, ամոթ է,  պատվերով համերգներ էնքան տվեցիք, իրականության ու երկրի հերն անիծեցիք․․․Կռվի մեջ պետք է  տղա լինել եւ ոչ ղզիկ  ․․․
 
Հինգ տարի անցավ, բայց ոմանց միջի թույնը  չանցավ, մնաց ու   դրանք արդեն իրենք իրենց թույնից են թունավովրել․․․
Տղա եղեք․․․Առաջ նայեք․․․
Երկիրը ձեռքից գնում ա, իսկ դուք դրել մտածում եք՝ ընել-չընել․․․․
Հերիք  Գյուլնազ տատի հեքիաթներ հորինեք․․․ Ամոթ ա․․․․
 
Հ․Գ․ Այսքանը ՝ զուտ  ի գիտություն, մի քիչ դեռ ՝ բարեկամաբար,  բայց  կան բաներ, որ  եթե հնչեն հեչ ձեզ պատիվ չի բերելու․․․պարզապես հիմա դրա ժամանակը չէ, հիմա պետք է մեկ  միասնական բռունցք դառնալ եւ հարվածել   դիպուկ․․․․
Մնացածը՝  կարեւոր չի լինելու․․․»։

← Վերադառնալ ցուցակին