Լուրեր
Փաշինյանական ստերը տիրաժավորելով՝ ոչնչով չեք տարբերվում իր երեսփոխաններից․ Մամիջանյան
03.07.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Մի ասեք մեր մասին սուտը, թե չէ ստիպված կլինենք ասել ձեր մասին ճշմարտությունը»:
Շատ եմ ասել հրապարակային ու ևս մեկ անգամ կկրկնեմ.
Ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով փորձում է թիրախավորել (խոսքն առողջ քննադատության մասին չէ) մեկ այլ ընդդիմադրի՝ առավել ևս քաղաքական թիմի ղեկավարի, օգնում է Փաշինյանին:
Փաշինյանական ստերը տիրաժավորելով՝ ոչնչով չեք տարբերվում իր երեսփոխաններից:
Կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիրները պետք է բացառեն իրենց թիմերում նման դրսևորումները»: