Լուրեր
Վախկոտ ղեկավարը մշտապես պարտվում է․ Հաներիխ Դանիելան
03.07.2023
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Վախկոտ ղեկավարը մշտապես պարտվում է:
Նիկոլ Փաշինյանը հենց այդպիսին է. նա վախենում է սեփական ժողովրդից, այնպես է վախենում, որ մի քանի մետր քայլելու համար իրեն շրջապատում է մի քանի հարյուր ոստիկանով և թիկնապահով:
Այս վախկոտը 2018 թվականին խոսում էր ժողովրդավարությունից, մարդկանց խոստանում էր, որ ոչինչ չի թաքցնելու նրանցից, իսկ հիմա «ժողովրդավար» Նիկոլը թաքնվում է այդ մարդկանից, քանի որ վախենում է մարդկանց պատմել իր` դավաճան լինելու մասին:
2018 թվականին Նիկոլն ասում էր, որ կա 3 միլիոն վարչապետ, իսկ հիմա նա այդ 3 միլիոն վարչապետից թաքնվում է ոստիկանական հսկայական պատնեշի ետևում:
Նրա վախերը նրան ագրեսիվ են դարձնում, այնքան ագրեսիվ, որ նրա անվտանգությունը հղի կնոջ է վրաերթի ենթարկում ու սպանում, այնքան ագրեսիվ, որ «Եռաբլուր»-ից զոհվածների ծնողներին քարշ տալով հեռացնում են, որ ինքն այց կատարի:
Նրա վախերի պատճառով թուրքը կարողացավ ծնկի բերել նրան ու օկուպացնել հայկական պատկանելություն ունեցող տարածքները և´ Հայաստանում, և´ Արցախում»։