Լուրեր
Երկիրն ազատագրելու ցանկացած ճանապարհ ինձ համար ընդունելի է․ Մարգարիտ Եսայան
03.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Հանուն Հայաստանի Հանրապետությսն եւ հանուն Արցախի Հանրապետության հայկականության, ազատագրման, փրկության եւ հարատեւության ես պատրաստ եմ պայքարի, ցանկացած ձեւի եւ ուժգնության, դե, եթե էս պահին կրկին գնում ենք օրենքի եւ Սահմանադրական ճանապարհով , խնդիր չեմ տեսնում, գնանք...Երկիրն ազատագրելու ցանկացած ճանապարհ ինձ համար ընդունելի է․․․
Ստորագրեցի, դուք եւս ստորագրեք։ Գիտեք,որ համայնքապետարանների շենքերում են տեղակսյված ստորագրության համար նախատեսված խմբերը,օրենքի պահանջն է...
Ցավով արձանագրեցի,որ թաղապետարանների հատուկենտ աշխատողներ են մոտենում։ Մի վախեցեք, հայեր ջան, գնսցեք-ստորագրեք-հանուն ձեր ընտանիքների անվտանգության-հանուն հայրենիքի...»։