Լուրեր
Արցախը վստահաբար չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ այ դուք բանտախցերում հայտնվելու եք. Տիգրան Վարդանյան
03.07.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մարիա Կարապետյան, նախ երբ ասում ես, թե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ` Ղարաբաղը, որ խնդրեմ ինձ կասե՞ս, թե դու ի՞նչ թերզս ես, որ քեզ իրավունք ես վերապահում ՀՀ-ի անունից խոսես կամ Նիկոլիկդ ու ՔՊ-դ էդ երբվանի՞ց դարձան ՀՀ, այ թուրքերի կամակատարներ:
Արցախը վստահաբար չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ այ դուք բանտախցերում հայտնվելու եք: Շեֆդ քո վրա էլ սեռական կամ այլ բնույթի կոմպրոմատ ունի՞, որ այսպես բացեիբաց Արցախը ճանաչում եք Ադրբեջանի կազմում:
Դու ավելի լավ է մտածես նրա մասին, որ շուտով և´ երկիրը, և´ ԱԱԾ-ն ազատագրելու ենք ձեր նմաններից, իսկ դու պետք է «երգես»: Չնայած «խոռով» եք երգելու: Դու դրա մասին մտածի, որովհետև շեֆդ թե հասցնի ժամանակավորապես փախնի, դու հաստատ չես հասցնելու` բորտից դուրս ես մնալու»: