Լուրեր
Հայրենիք ու հազարավոր կյանքեր հանձնած ազգակործան կապիտուլյանտի գոյությունը փաստում է հայկականության արժեքների պարտության մասին․ Շարմազանով
03.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբոիքյան իր էջում գրել է․
«Մարդ ինչքան պետք է անդարդ ու անտարբեր լինի,որ Արցախը 200 օրից ավել բլոկադայի մեջ լինի,հումանիտար աղետի շեմին լինի,Եռաբլուրում հայ նահատակների հուղարկավորություն լինի,բայց ինքը էդ նույն պահին ավտոբուս նստելու ու պատկերասրահ այցելելու էժան քարոզչությամբ զբաղվի։
Ի՞նչ ասեմ։
Հասնում է մեզ։
Ու սրան դեռ սատարող կա, հասկանու՞մ եք։
Բարոյականության ու արժեքային ճգնաժամի մեջ ենք բոլորս։
Ու սրա համար էլ դաժանորեն պատժվելու ենք։
Հայրենիք ու հազարավոր կյանքեր հանձնած ազգակործան կապիտուլյանտի գոյությունը փաստում է հայկականության արժեքների պարտության մասին»։