Լուրեր
Առաջ է եկել օրենքի ուժով պատիժ նախատեսելու անհրաժեշտություն․ Արտակ Զաքարյան
03.07.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցավոք, հասել ենք մի հանգրվանի, երբ առաջ է եկել օրենքի ուժով պատիժ նախատեսելու անհրաժեշտություն` ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և(կամ) Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Սա վերաբերելու է բարձրաստիճան պետական պաշտոնյաներին:
Միանում եմ այդ նպատակով սկսված ստորագրահավաքին:
ԱԺ ՔՊ մեծամասնությունը բնականաբար դեմ է քվեարկելու այս նախաձեռնությանը: Սակայն այն դառնալու է շատ լավ ցուցիչ, թե ինչպես է դավադիր խունտան, անամոթաբար վաճառում մեր ժողովրդի արժանապատվությունը:
Եվ վերջապես Նիկոլից խաբված փոքրաթիվ կողմնակիցները գուցե հասկանան, թե ինչ տեսակի հայրենադավ խմբակի են «վստահում» առ այսօր» :