Լուրեր
Հայաստանի գլխավոր խնդիրներից է ճահճացած ու անսկզբունք տեսակի բազմացումը․ Շարմազանով
01.07.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի գլխավոր խնդիրներից է ճահճացած ու անսկզբունք տեսակի բազմացումը։
Մեր ամենագլխավոր պրոբլեմը՝ բարքերն են, ուր խրախուսվում են.
1.Շողոքորթությունը։
2. Անսկզբունքայնությունը։
3.Փողապաշտությունը։
4.Հաճախորդությունը։
5.Քաղաքական անբարոյականությունը։
6.Թրքահպատակությունը։
7.Դավաճանությունը։
8.Քաղաքական աղանդավորությունն ու տրանսգենդերիզմը։
9.Մորթապաշտությունը։
10.Կլյաուզնիկությունը։
Սա մի տեսակ է, որը 91 -ին Տեր-Պետրոսյանին էր ծափահարում, 98-ին ՝ Քոչարյանին, 2008-ին՝ Սերժ Սարգսյանին, 2018-ին ՝ Նիկոլին, վաղն էլ՝ Էրդողանին ու Ալիեւին է պատրաստ երկրպագելու։
Ինչպես կասեր 20-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականության նոյեմբերյանցի ռահվիրան՝ Հայաստանում այդքան բ…չկար, բայց այսքան բ …ի տղան որտեղի՞ց առաջացան»։