Լուրեր
Ադրբեջանի առաջնային նպատակն է` տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն․ Տիգրան Աբրահամյան
30.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին:
Ադրբեջանի առաջնային նպատակն է` տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն:
Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր` մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել» :