Լուրեր
Արցախում չորս զոհ ունենալուց հետո, Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, զարմանալու ոչինչ չկա․ Տիգրան Աբրահամյան
29.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիշերն Արցախի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարվածներից հետո, ինչի հետևանքով պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ` շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ:
Զարմանալու ոչինչ չկա, որովհետև հայաստանյան իշխանության առաջնահերթությունը ոչ թե խորը բլոկադայի մեջ գտնվող արցախցիներն են ու իրենց հողի համար պայքար տվողներ մեր մարտիկները, այլ թուրքերի հետ միակողմանի սիրավեպի ապահովումը» :