Լուրեր
Այս բարդ ճանապարհին հայաստանյան իշխանության ուղերձն արցախցուն ոչ թե սատարման, այլ հանձնվելու ու նահանջելու մասին է․ Տիգրան Աբրահամյան
29.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն 200 օր է` Արցախում ապրող մեր քույրերն ու եղայրները թշնամու հետ կոշտ դիմակայության մեջ են, որն արտահայտվում է տոտալ շրջափակմամբ և ադրբեջանական հարձակումներով:
Այս ընթացքում ինչեր ասես, որ չի եղել, սակայն արցախցին ծանր իրադրությանը մոտեցել է այն գիտակցումով, որ ազգային ազատագրման շարժման հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումները սակարկման ենթակա չեն և պայքարը պետք է իր տրամաբանական ավարտին հասցնել:
Այս բարդ ճանապարհին հայաստանյան իշխանության ուղերձն արցախցուն ոչ թե սատարման, այլ հանձնվելու ու նահանջելու մասին է:
Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը` Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող, եթե Արցախը ընկավ, ապա հայկական իրականության վախճանը զուտ ժամանակի հարց է դառնալու:
Պինդ կաց Արցախ, դու մենակ չես» :