Լուրեր
Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ․ ԵԺԿ
29.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության ղեկավար Հայկ Մմիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության գրառումը.
«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին» »։