Լուրեր
Ադրբեջանը Արցախի պաշտպանության բանակի մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ․ Տիգրան Աբրահամյան
28.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը Արցախի պաշտպանության բանակի մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի` վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ, որոնք ծանր հետևանքներ ունեցան»: