Լուրեր
Բա այ խելոք, եթե Արցախը հանձնված էր, ինչու Ալիևը չէր մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը Շուշիում․ Դու էիր մասնակցում
28.06.2023
«Իհարկե նա մեղք չունի։ Մեղքը մերն է, որ իր նման կապիտուլյանտը դեռ վարչապետի աթոռին է բազմած ու լկտիաբար շարունակում է ստեր տարածել։ Նա ստեր է տարածում՝ անարգելով Եռաբլուրը, անարգելով մեր հերոսամարտերը, մեր 30- ամյա պայքարը։ Պատերազմից հետո բունկեր փախած կապիտուլյանտը այսօր այնքան է լկտիացել, որ փորձում է պատմություն սրբագրել ու իր հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնել»։ Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Մի բան ակնահայտ է՝ Նիկոլին չի հաջողվելու կեղծել պատմությունը։ Նիկոլին, Ալիևին ու Էրդողանին չի հաջողվելու հասնել իրենց նպատակին։ Հասկանու՞մ եք՝ այստեղ երկու ճանապարհ կա։ Կամ պիտի նիկոլանման ապրել ու հանձնել Արցախը, դառնալ թուրքի ստրուկ կամ էլ պետք է կամք դրսևորել ու մինչև վերջ պայքարել, փորձել արթնացնել մեր հայության բջիջները։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, հենց ինքն է բերել պատերազմ, դա հենց իր դիմաց եմ ասել։ Ես դրա նրան ասել եմ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին արտախորհդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։ Իմ աչքով ընկավ նորից մի քանի հիմարություններ։ Ինքը ի՞նչ է ասում։ Ասում է՝ Արցախը շանս չուներ ինքնորոշվելու, Արցախը արդեն հանձնված էր և այլն։ Բա այ խելոք, եթե Արցախը հանձնված էր, ինչու Ալիևը չէր մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը Շուշիում, այլ դու էիր մասնակցում։ Եթե Արցախը հանձնած էր, Շուշիում ինչու էիր դու պարում, այլ ոչ թե Ալիևը, Մեհրիբանը։ Բա եթե Արցախը հանձված էր, այդ ինչու էր քո կինը Մեհրիբանին հրավիրում Շուշի, այլ ոչ թե Մեհրիբանը ձերոնց այնտեղ»,- հավելեց նա։
Կարեն Մարտիրոսյան
hraparak.am