Լուրեր
Չավարտվող պատերազմ․ Մարգարիտ Եսայան
28.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չավարտվող պատերազմ
Ու չի ավարտվելու, քանի դեռ ՀՀ-ում «իշխող» է «աշխատում» նիկոլը․․․Երկիրը ներքաշված է մշտական պատերազմական վիճակների մեջ․․․ՀՀ-ի սահմաններին կրակում են, սպանում, սահմանապահ զինվորները «վդռուգ> վառվում են մի խարխուլ տնակում, իսկ շրջափակված Արցախում երեկ կրկին ադրբեջանցիները անցել են հարձակման․ «Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»: Սա նոփ-նոր հաղորդագրություն է․․Սպասենք զարգացումների․․․
Պատերազմը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմ բերած, պատերազմով վախեցրած, պատերազմը «չլիկ-դաստա» սարքած «հերոստրատիկը» շարունակում է մնալ իշխանության։
Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ 44 օրյա պատերազմի հետեւանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ կոչվող հանձնաժողովը շարունակում է իր ձեռնաշարժությունը։
Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ պատերազմի հանցագործները գրավել են «դատավոր» աթոռը, քանի դեռ իրենք-իրենցով «սրբագրելով» աղավաղում են իրականությունը, քանի դեռ այս ստերի մեքենան դեռ անարգել շարունակում է տիրաժավորել ահռելի ստեր․.․Պատերազմը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք նստած «կինո» ենք նայում մեկ «դերասանի» մասնակցությամբ եւ կողքի խամաճիկների ճամարտակություններով․․․
Այս օրերին հարց է հնչում՝ պատասխա՞նել նիկոլի ստերին, թե շան տեղ չդնել դրանք․․․
Պատասխանել ենք եւ պատասխանում ենք, փաստերով, օր-ժամով, հազար ու մի փաստաթղթերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ժամանակների հերքումներով․․․Ով ականջ ունի լսում է, ով ուղեղ ունի՝ հասկանում է․․․
Ինքս հակված եմ մտածել, որ ստի ճամարտակություններին պատասխանելը անարդյունավետ գործ է, հիմա «ինքը ասեց, ես ասեցի» պահը չի․․․Վաղուց էդ պահը չի․․․Հիմա «ինքը արել է, ես պարտավոր եմ անել> պահն է՝ «Ակն ընդ ակն»․․.
Մենք երկիրը հասցրել ենք մի տեղ, որից հետո այլեւս խոսքը, հակադարձումը, կոնկրետ փաստը դառնում են անիմաստ․․․Մարդիկ վաղուց հասկացել են, որ սխալվել են 2018-ին սրանց իշխանության բերելով, 2020-ի պատերազմից հետո դա հասկացել են ողբերգականորեն եւ սգալով․․.
Ինքս չեմ հավատում, որ կան անելանելի իրավիճակներ․․․
Միշտ կա հնարավորություն․․․
Հակառակ դեպքում, ամեն մեկս մեր տանը հեռուստացույց դիտելով եւ բողոքելով արդեն հասնում ենք Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպի հերոսների վիճակին, երբ դրսում իրական պատերազմ է, իրական «ֆորենհայթ 451», երբ իրական հրդեհ է, երբ այրված են աշխարհի բոլոր գրքերն ու թղթերը, իսկ մենք տանը, հեռուստացույցի առաջ այնքան ենք կտրվել իրականությունից, որ երբ մեր տները պայթում են իրական աթսներից, մտածում ենք, թե կինո ենք նայում․․․․Ու երբ ամեն ինչ կհրդեհվի, կմոխրանա, անգամ հիշողությունը, այո, երեւի մենք էլ հայելիների գործարան կառուցենք, ամեն օր նայենք ինքներս մեզ, որ չմոռանանք,որ մարդ ենք, գրողը տանի, որ ունենք հայրենիք,ունենք գրքեր,րմոռանանք, որ Արցախը դեռ շրջափակման մեջ է, որ Հայաստանի սուվերեն տարածքներում դեռ ադրբեջանցին է նստած, մենք անվերջ այրվող եւ հառնող թռչունը չենք, մեզ խաբել են, չմոռանանք, իրականությունը․․․
Հ․Գ․Սա եւս պատասխան է․․․Այո, ստերի տոպրակը պետք է պայթեցնել եւ ոչ խոսքով, ոչ միայն խոսքով․․․»։