Լուրեր
Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ․ Արտակ Զաքարյան
27.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է;
«Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ու մանիպուլացնել, ովքեր իրենց տխրահռչակ իշխանությունը պահում են ատելություն և պառակտումներ սերմանելով: Այսպես՝
2008թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 116,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,3 %-ը:
2009թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 124,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,5 %-ը:
2010թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 147,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,5 %-ը:
2011թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 139,8 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,2 %-ը:
2012թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 146,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,6 %-ը:
2013թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 175,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,3 %-ը:
2014թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 183,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,9 %-ը:
2015թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 191,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,6 %-ը:
2016թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը:
2017թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը:
2018թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 228,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,8 %-ը:
Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստորագրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:
Նույնիսկ չեմ հաշվում այն զգալի ռազմա-տեխնիկական աջակցությունը (հիմնականում զինամթերք), որը նախագահ Սարգսյանի օրոք, Հայաստանի ԶՈՒ-ն ստացել են բարեկամ երկրներից՝ անվճար:
Հետևաբար՝ 2008-2018թթ-ին Հայաստանի Զինված Ուժերի ռազմական կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են իշխանական կապիտուլյացիոն աղբյուրները, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ (շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար): Այս տվյալները բաց են, և այն կարելի է գտնել համացանցի պաշտոնական աղբյուրներից:
Ինչ վերաբերում է “իշխանությունների” կողմից մերթ ընդ մերթ թմբկահարվող 609 մլրդ ռազմական ծախսերին (2018-20թթ.), ապա այն չի գերազանցել ՀՀ պետական բյուջեի համամասնությունը (որովհետև բյուջեն տարեցտարի աճել է, հետևաբար աճել է նաև ռազմական կարիքների համար հատկացումները): Բացի այդ՝ հարց է առաջանում իսկ ու՞ր էր այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում: Պարկում կանգնած մնացած բազմաֆունկցիոնալ ինքնաթիռնե՞ր, վերանորոգված ԱՍԱ ՕԿ համակարգե՞ր, թե՞ այլ ավելի սպառազինություն, որի մասին չեք խոսում:
Գոնե փաստերը մի աղավաղեք, որովհետև առավել քան պարզ ու ակնհայտ է, թե ինչպե՛ս էին նախորդ իշխանությունները պաշտպանում Հայաստանն ու Արցախը, և ինչպե՛ս եք դուք “պաշտպանել” կամ “պաշտպանում” այն» :