Լուրեր
Սասունցի Դավիթի դերի մեջ մտնելու փոխարեն,Ալիեւի վիրավորանքներին պատասխանեք,ով ձեր շեֆին «հարբած ծաղրածուի» պիտակ էր կպցրել․ Շարմազանով
27.06.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՄ դեսպան, ԱՄՆ դեսպան, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ՄԱԿ ներկայացուցիչ, միջազգային կառույցներ, ու՞ր եք, ինչու՞ եք լռում։
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում ԱԺ իշխող ՔՊ խմբակցության «երեսփոխանը» ասում է ՝ մենք ենք որոշում, թե ընդդիմությունը երբ ծեծ կուտի։
Ամբողջ օրն անցավ, բայց որեւէ Արեւմտյան դեսպանատուն այդպես էլ ձայն չհանեց։
Նախկիններս դրա 1 տոկոսն անեինք, հայտնի դեսպանատների մեծ
մասն արդեն տարբեր մայրաքաղաքներ Հայաստանի դեմ «report»-ներ էին գրել։
Բա դատապարտեք, այ անաստվածներ։
Ու՞ր մնաց ժողովրդավարական արժեքները։
Ու՞ր մնաց բռնության կոչի դատապարտումը։
Իսկ ՔՊ-ականներին մի բան ասեմ՝ Սասունցի Դավիթի դերի մեջ մտնելու փոխարեն,Ալիեւի վիրավորանքներին պատասխանեք,ով ձեր շեֆին «հարբած ծաղրածուի» պիտակ էր կպցրել։
Ամոթ է արա, մեծացեք մի քիչ»։