Լուրեր
Պնդում եմ, 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեր հետ հանդիպմանը հայտարարել է՝ այո, սա պարտություն է․ Շարմազանով
27.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պնդում եմ, 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մեր հետ հանդիպմանը հայտարարել է՝ այո, սա պարտություն է։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլը գիտեր , որ պարտություն է, ինչու՞ մերժեց ՌԴ միջնորդությունը, շարունակեց պատերազմն ու առնվազն 2.000 զոհի պատճառ դարձավ։
Նիկոլի հետ բանավիճելու չկա,Նիկոլին պետք է հեռացնել վարչապետի աթոռից»։