Լուրեր

Նիկոլ,Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը քո իշխանության գալու ու հոկտեմբերի 27-ի հովանավորների միջեւ նույնական կապ էր տեսնում․ Շարմազանով

27.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուար Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 «Նիկոլ,Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը քո իշխանության գալու ու հոկտեմբերի 27-ի հովանավորների միջեւ նույնական կապ էր տեսնում։

Նիկոլ,հոկտեմբերի 27-ի վարկածներից ես խոսում փաստորեն։
Վարկած ես ուզու՞մ լսել,ասեմ։
 
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ասել է,որ հոկտեմբերի 27-ը կազմակերպելու թիկունքում կանգնած են նրանք,ովքեր կազմակերպել են քո իշխանության գալու «հեղափոխություն»-ը։
 
Սա էլ հոկտեմբերի 27-ի նահատակ ու գլխավոր թիրախ Վազգեն Սարգսյանի եղբոր վարկածը քո ու հոկտեմբերի 27-ի  հովանավորների  հնարավոր կապի մասին»-։

← Վերադառնալ ցուցակին