Լուրեր
Ազատություն, Արմեն Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին. երիտասարդների ակցիան` Երևանում
27.06.2023

Այսօր մի խումբ երիտասարդներ Երևանի կենտրոնական հատվածներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով քաղաքացիներին իրազեկող թռուցիկներ էին բաժանում: Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում էին, թե հատկապես ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները գործող իշխանությունների կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը:




Արմինե Վարդանյան
168․am