Լուրեր

Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչներն այս ամենը չեն ցանկանում տեսնել ու շարունակում են Հայաստանը դարձնել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության նոր պոլիգոն․ Շարմազանով

26.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իրր էջում գրել է․

«Քանի դեռ Ռուսաստան-ՆԱՏՕ փաստացի պատերազմը չի ավարտվել, անմտություն է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում քննարկել։

1945-ից ձեւավորված նոր աշխարհակարգը վաղուց արդեն էֆեկտիվ չէ։
Աշխարհը թեւակոխել է ոչ թե սառը, այլ տաք հակամարտություների փուլ։
Բայց Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչներն այս ամենը չեն ցանկանում տեսնել ու շարունակում են Հայաստանը դարձնել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության նոր պոլիգոն։
 
Ի՞նչ պայմանավորվածություն  էլ ձեռք բերվեն, ռուս-արեւմտյան հակամարտության ավարտից հետո դրանք ռեւիզիայի են ենթարկվելու։
Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի վճռականությունը նույնքան վճռականորեն բացել է իր բանակցային «աքիլեսյան գարշապարը»։
Սա զրոյացրել է Հայաստանի գործոն լինելու որեւէ հեռանկարը։
Մի բան ակնհայտ է.մեզ նոր իշխանություն է պետք՝ հաշվարկված, պրագմատիկ, ռացիոնալ քայլեր իրականացնելու համար։
 
Սպառնալիքներն ու մարտահրավերներն ավելանալու են։
Անխուսափելի է դառնալու նոր ընտրության իրականացումը։
Մեր սպառնալիքներն են՝  Ադրբեջանը եւ Թուրքիան։
Նիկոլը գնում է դեպի Թուրքիայի հետ սերտացում՝ հրաժարվելով Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից»։

← Վերադառնալ ցուցակին