Լուրեր
Աշոտյանի հետ կապված չտեսա նրանց, որոնց երեսից իր պես մարդկանց քննադատում և չէին սիրում․ Դերզյան
25.06.2023
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշոտյանի հետ կապված դեպքերից հետո դատարանի մոտ և ֆեյսբուքյան հատվածում չտեսա որոշ անձանց, ովքեր երկար տարիներ իր դռան մոտից այն կողմ չէին գնում և որքան կարողանում քերում էին իրենց աջակցության համար:
Աշոտյանի հետ կապված դեպքերից հետո դատարանի մոտ չտեսա նրանց, ովքեր դեռևս 2017 թվականի գումարման պատգամավոր լինելով երրորդ հարկի պատշգամբում երդում էին ուտում իրենց հավատարմության համար:
Աշոտյանի հետ կապված դեպքերից հետո լռեցին իշխանության աղիքներում տեղավորվածներից ոմանք, ովքեր այն ժամանակ ֆեյք նեյտրալ դեմք ու վերլուծաբան էին խաղում, բայց առիթ բաց չէին թողնում անգամ 2018-ի դեպքերի ժամանակ Փաշինյան քլնգելու: Նրանցից ոմանք ԱԺ-ում էին անգամ այդ ժամանակ/ոչ պատգամավորի կարգավիճակում:
Աշոտյանի հետ կապված չտեսա նրանց, որոնց երեսից իր պես մարդկանց քննադատում և չէին սիրում:
Մի կողմից լավ է, որ դրանց նմաններից ազատվեցինք, մյուս կողմից տհաճ привкус կա: Այդ տեսակը եղել է, կա, բայց հաջորդ իշխանության դեպքում չպետք է լինի: Իսկ ցանկացած նման մոտեցողին բարոյական առումով մի բան է հասնում՝ стрелять на поражение» ։