Լուրեր

Այսօր հայոց փաստաբանական աշխարհը կորցրեց փայլուն փաստաբանի՝ Արսեն Մկրտչյան․․․ Մարգարիտ Եսայան

24.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Կյանք ու Մահ
 
Խաղաղություն ու Պատերազմ
Ու այս հզոր ուժերի կիզակետում Մարդը՝ խղճուկ, վախվորած, դատարկ տեղը՝ ինքնավստահ, անհամ,  տափակ, հզոր, ազնիվ, բարի, անհաղթ․․․Ամեն մեկ առանձին վերցրած Մարդ՝  ինքն իրենով, իր տեսակով, ապրածով ու չապրածով․․․
Ու ոչ մեկը չի կարող խուսափել Կյանքից․․․
Ու ոչ մեկը չի կարող խուսափել Մահից
Պատերազմից
Խաղաղությունից․․․
Էս ամեն ինչի  գումարը էն ա, ինչի մեջ  Մարդն է՝ կաղապարված, կաշկանդված եւ միշտ՝ վախեցած․․․
Ու էս ամեն ինչի գլխին ԻՆՔՆ է՝ Աստված, որ նայում է Մարդու հոգուց ներս․․․Քննում է։
 
Զգուշացնում,։
Սիրում։
Պաշտպանում․․/
Մարդը դա չի տեսնում, չի զգում․․
Հիմնականում՝ անգիտակից է  իր եւ Աստծո  կապերից․․․
Ու երբ գալիս  է Մահը․․․
Մարդը կարկամում է․․․
Ուզում է  որբ երեխայի պես հեկեկալ․․․
Ու, երբ,  դու դեռ Կյանքի մեջ ես․․․
 
Վախեցող․․․
Մտածում ես․
Արդյոք  Կյանքի մե՞ջ են քո ծանոթ-ընկեր-բարեկամ-հարազատները շատ․․․թե՝ Մահի․․․․
Է՞ս  աշխարհո՞ւմ են քոնոնք շատ, թե՝ Էն, անծանոթ եւ  անքննելի․․․
Այսօր ես   ընկեր կորցրի՝ հայտնի հեռուստալրագրող, պրոֆեսոր,գիտնական,  Ճոճկանցի պարզ  տղա, սիրված ընկեր ու բարեկամ՝  Սերգո Երիցյանին․․․Նա գնաց․․․Անմահություն․․․
Այսօր   հայոց փաստաբանական աշխարհը կորցրեց փայլուն փաստաբանի՝ Արսեն Մկրտչյան․․․
 
Նա գնաց Անմահություն․․․
Մենք, դեռ ապրողներս, Կյանքի ու Մահվան, Պատերազմի եւ Խաղաղության այս քառուղիներում  մոլոր ենք,  տխուր, այո՝ վախեցող․․․
Հա, ես իրոք, հասկանում եմ՝ Աստծո հետ ենք, ուրեմն ուժեղ ենք, ուրեմն գնում ենք դեպի Կյանք․․․
Դժվար, տաժանակիր դժվար է սա  հասկանալը․․․
Բայց, երբ հասկանում ես,  Աստված ժպտում է եւ  ասում ՝մի վախեցիր․․․»։

← Վերադառնալ ցուցակին