Լուրեր

Հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար` նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը․ Արտակ Զաքարյան

24.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  «Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել: Որպես կանոն, պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած: 

 
Մենք ցանկացած տիպի էսկաալացիայի կամ հանգուցալուծման պարագայում, պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:
 
Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար` ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար` նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը:
Աստված օգնական »։
 

← Վերադառնալ ցուցակին