Լուրեր

ՀՀԿ ներկայացուցիչները ռուս գործընկերներին ներկայացրել են Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի իրենց գնահատականները․ Հենրիխ Դանիելյան

23.06.2023

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպում ունեցանք «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն Խորհրդի Բյուրոյի անդամ, Բարձրագույն Խորհրդի նախագահի խորհրդական, կուսակցության Գլխավոր քարտուղարի տեղակալ Սենատոր Անդրեյ Կլիմովի ,Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ամդամ սենատոր Շեվչենկո Անդրեյի, Ռուսաստանի Դաշնության Դումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցությունների հետագա անելիքներին վերաբերվող ծրագրեր:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ռուս գործընկերներին ներկայացրել են Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի իրենց գնահատականները, հատուկ շեշտել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելու փաստը:
Հ.Գ խոստացանք այս նկարը ցույց տալ Աշոտյանին

← Վերադառնալ ցուցակին