Լուրեր

Սկսվում են դաժան հոգեխանգարմունքի օրեր նիկոլականների համար․․․Մարգարիտ Եսայան

23.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սկսվում են դաժան հոգեխանգարմունքի օրեր նիկոլականների համար․․․

Էս մարդիկ,2018-ի իշխանազավթումից եւ, ապա  2021-ի  խայտառակ արտահերթից հետո, ցայսօր  եղել են ինքնախաբեության մեջ, իրենց ծառայողական մեքենաների, թանկարժեք գործուղումների,  մինչեւ ատամները զինված  պահպանության  տղաների  հովանու ներքո ապրելով, կորցրել են իրականության զգացողությունը․․Սրանց ցայսօր թվացել է, իրենք ընդմիշտ են եւ իրենց առաջ շողոքորթող եւ  կքանստումներ անող մի քանի  պատեհապաշտներ  հայ ժողովուրդ են․․․․Իրենք իրենց ներշնչել են, որ  ԱԺ դահլիճում իրենց  գերլկտի  պահվածքը, իրականությունից կտրված ելույթները, միջազգային հարթակներում մեկ-երկու կցկտուր   խոսքը իրենց դարձրել է անպարտ․․․ ու իրենց դեմ խաղ չկա։ Արդեն երկու օր է, նիկոլահպատակները առերեսվում են իրենց համար սկսվող  դաժան իրականությանը․․։

 
Վիգեն Խաչատրյանի մահը սրանց համար դարձավ լակմուսի թուղթ, ինքնաճանաչման։
 
Սրանք    մահվան եւ կյանքի դեմ էին դուրս եկել հինգ տարի առաջ եւ մահը դագաղներով բերեցին հրապարակներ, ու այսօր ստանում են իրենց իսկ  սկսած  զզվելի  խաղի  հարվածները․․․։ Վկան՝  սոցցանցերում,  առանձին այլ դրվագներով  սրանց հասցեին հնչող  խոսքը, իրենց իսկ ձեւով իրենց պատասխանելը, դագաղներով եւ մեր մահվան  «վկայականներով» հրճվողները հանկարծ պարզ տեսան, որ անքննելի են Աստծո գործերը, որ եկել է իրենց իսկ նետած քարերը հավաքելու ժամանակ, որ   իրենց ոչ միայն  չեն ընդունում, այլ՝  ատում են, զզվում եւ դաժանաբար մերժում են․․․Ու  այդպես է վարվում իրական հայը, հայ մարդը, Արցախի եւ Մայր Հայրենիքի համար կռվի պատրաստ արժանապատիվ հայը․․․Իրենց դուր չի գալիս  այն բառամթերքը, որ  հենց իրենք են ներմուծել մեր քաղաքական կյանք, իրենք  փորձում են «բարոյականության» խրատներ տալ,  ,ու, երբ  դեմները դրվում է իրենց իսկ պահվածքը եւ խոսքը հինգ տարի առաջ, երեք տարի առաջ․․․սրանք  կարկամում են․․։.
 
Գուցե դեռ  հրապարակավ ի ցույց չեն դնում իրենց վախերը․․․Առայժմ․․.
Շուտով այդ վախերի  գարշարհոտը տարածվելու է  ամբողջ երկրում․․։
Ու  գալիս է երկիրը մաքրելու եւ օդափոխելու ժամանակը․․․Վստահ՝ գալիս է․․.»։
 

← Վերադառնալ ցուցակին