Լուրեր
Նիկոլը դիտավորյալ, շինծու մեղադրանքով կալանավորեց Արմեն Աշոտյանին, որ Արցախի բանակցային գործընթացի, նոր դավաճանական ծրագրերի վերաբերյալ ստերը ջրի երես հանող չլինի
21.06.2023

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հեդնրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի պատասխան նիկոլահպատակ Վահագն Ալեքսանյանի հերթական բարբաջանքի
Վահագն Ալեքսանյանը խոսում է հայրենավաճառությունից, դրա մեջ մեղադրում նախկիններին` մոռանալով կամ գուցե չընդունելով, որ իր ղեկավարը 2020 թվականին առանց երկմտելու հանձնեց Արցախի 75%-ը` վերացնելով մի ողջ սերունդ։
Նիկոլը դիտավորյալ ձեռք էր բերել անպիտան զենքեր, որպեսզի զինվորները չկարողանան հաղթել թշնամուն: Նիկոլն անձամբ խոստովանել է, որ ձեռք են բերել «ՍՈւ-30 ՍՄ» ինքնաթիռներ առանց հրթիռների:
Ձեր իշխանության կողմից ձեռք բերված անպետք զինտեխնիկան դարձավ Արցախի 75%-ը կորցնելու պատճառ, դարձավ ՀՀ սուվերեն տարածքներն Ադրբեջանի կողմից օկուպացնելու պատճառ:
Նիկոլը դիտավորյալ ոչնչացրեց հայոց բանակը, դիտավորյալ, շինծու մեղադրանքով կալանավորեց Արմեն Աշոտյանին, որ Արցախի բանակցային գործընթացի, նոր դավաճանական ծրագրերի վերաբերյալ ստերը ջրի երես հանող չլինի:
Նիկոլը ձեր օգնությամբ ոչնչացրեց մեր հայրենիքի անվտանգությունը, փոխարենը տասնապատկելով իր անվտանգությունը:
Հայրենավաճառությունը Նիկոլի սիրած զբաղմունքն է և դա անհերքելի փաստ է»: