Լուրեր
Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է. Շարմազանով
20.06.2023

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։
Նա չի ասում ամենակարեւորը.
հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։
Ու իմանալով,որ արդեն պարտվել է հազարավոր նոր զոհեր է տվել ու ավելի վատ պայմաններով նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլը նաեւ ասեց,որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն,որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք,իսկ հիմա եկել ազնիվ տղա է խաղում,թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։
Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով,ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։
Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը,իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։
Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է,խաչն էլ հանված է։
Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։
Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝Նիկոլի խղճին է։
Ու դրա համար նա դատվելու է։
Հ.Գ. Փաստորեն նոյեմբերի 9-ի առավոտ արդեն կապիտուլյացիան ստորագրել էր,բայց երեկոյան իր ֆբ էջում գրում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Սրիկա,սուտասան ,կապիտուլյանտ»: