Լուրեր
Սերժ Սարգսյանը բանակցում էր այնպես, ինչպես ընդունված է նմանատիպ միջազգային այլ հակամարտությունների ժամանակ․ Նարեկ Թադևոսյան
20.06.2023
ՀՀԿ ԵԿ անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2018 թվականին ԱԺ պատգամավորի հարցին կապված Արցախյան բանակցությունների հետ, պատասխանել է, որ բանակցությունները փակուղում են և այսպես ասած կանգնած են:
Կապիտուլյանտի ասածի մեջ ճշմարտություն կա, այո բանակցություններն Ադրբեջանի հետ կանգնած էին, քանի որ Սերժ Սարգսյանն ի տարբերություն քեզ, ոչ թե բանակցում էր Ադրբեջանի իշխանությունների հետ, այլ բանակցում էր միջազգային հանրության հետ, ում բանակցության արդյունքում Ալիևը հայտարարեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Սերժ Սարգսյանը բանակցում էր այնպես, ինչպես ընդունված է նմանատիպ միջազգային այլ հակամարտությունների ժամանակ»: