Լուրեր
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը հանդիպել է Դիվանագիտութան բաժնի բանավեճի խմբի ուսանողների հետ
20.06.2023

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը հանդիպել է Դիվանագիտութան բաժնի բանավեճի խմբի ուսանողների հետ։
Կարեն Ավագյանը հանդես է եկել Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դասախոսությամբ, խոսել է բանավեճի արվեստի ամենակարևոր հնարքների և ստրատեգիկ մոտեցումների մասին, կարևորել է թիմային աշխատանքը և պատասխանատու մոտեցումը։
Նշենք, որ Կարիերայի Դպրոցի Դիվանագիտության և Լրագրության բաժինների ուսանողները պատրաստվում են Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ բանավեճին, որը տեղի կունենա առաջիկա օրերին։