Լուրեր

Ու՞ր է անհետացել Նիկոլի «դուխը»․ Շարմազանով

19.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ու՞ր է անհետացել Նիկոլի «դուխը».ըստ տարածված կարծիքի ՝ Էրդողանի ու Ալիեւի ոտքերի տակ է։

Սրանք լրիվ «ցիրկ» են։
Քիչ առաջ Նիկոլի ԱԳՆ փոխնախարարի աթոռը զբաղեցնողներից մեկն ասել է,որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ավելի շատ խոսվում է, որ ՌԴ-ն ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, այլ ոչ թե վերահսկողության ֆունկցիա։
Ու սա ասում է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մեջբերում եմ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը.
 
«Разблокируются все экономические и транспортные связи в регионе. 
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России. 
По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана»։
 
Որտե՞ղ է գրված մոնիթորինգ։
 
Չկա նման բան։
Գրված է «контроль»,որը նշանակում է վերահսկողություն։
Հերիք է էլի էժան մանիպուլյացիներ անեք,ամոթ է։
Գավառական ու էժան կռուտիտները հանգեցնելու  են հերթական պարտության։
Հավայի խոսելու փոխարեն՝Էրդողանի հայտարարությունները մեկնաբանեք:
Թե՞ Նիկոլն  իր «դուխը» թողել է Ալիեւի ու Էրդողանի ոտքերի տակ» ։
 

← Վերադառնալ ցուցակին