Լուրեր
Միջազգային այն դերակատարները, որոնք դրոշակ են դարձրել փաշինյանական հայտարարությունը Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, լուռ են․ Տիգրան Աբրահամյան
19.06.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի հրահրած սադրանքի ու վերջին օրերին արձանագրված լարվածության հետևանքով, ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը դադարեցված է:
Բացի այն հանգամանքից, որ մի քանի ամիս է ՀՀ-ից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներ չկան, վերջին օրերին Ադրբեջանն արգելում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեղափոխումն Արցախ, որի հետևանքով հումանիտար իրավիճակը կտրուկ վատացել է:
Ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ բանակցում են ՀՀ-ն Արցախին կապող երթուղու բացման ուղղությամբ, սակայն արդյունք դեռևս չկա:
Միջազգային այն դերակատարները, որոնք դրոշակ են դարձրել փաշինյանական հայտարարությունը Արցախն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, լուռ են»: