Լուրեր

Մեր իրականության մասին՝ կարճ․ Մարգարիտ Եսայան

17.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Մեր իրականության մասին՝ կարճ․ 
- արդեն կես տարի փակ է Արցախի Հանրապետությունը
-արդեն  մոտ մեկ տարի   եւ ավելի ՀՀ սուվերեն տարածքներում ադրբեջանական դրոշներ են տնկված
- ՀՀ  ռազմավարական նշանակության ճանապարհը Գորիս-Կապան, թշնամուն  է  հանձնված․․
-կրակում են Երասխի վրա, Երեւանից 60 կմ է հեռու
-կրակում են Սոթքում
-կրակում են  բոլոր սահմանային  բնակավայրերի  ուղղությամբ․․
-արդեն երրորդ ամիսն է փակել են Խաչատուրովին․․․
-արդեն  երրորդ օրն է  փակել են Արմեն Աշոտյանին․․․
ու խոսքը  զուտ անձերի մասին չէ․․
 
Խաչատուրովը՝ բանակի խորհրդանիշ է․, հաղթած եւ ապագայում, հաստատ՝ կրկին  հաղթող  բանակի
Աշոտյանը՝ դիվանագիտական մտքի, Արցախի համար բոլոր միջազգային կառույցներում   խոսող եւ ահազանգող   թիվ մեկ գործիչն է․․․
Կկանգնե՞նք հանուն Արմեն  Աշոտյանի  ազատության, ուրեմն կկանգնենք հանուն Արցախի եւ հանուն  Մայր  Հայաստանի
Կկանգնե՞նք հանուն Խաչատուրովի ազաատության, ուրեմն կկանգնենք հանուն  Մայր Հայաստանի եւ հանուն Արցախի 
Կարեւոր է, քպական էս  զազրելի  աղմուկի մեջ  չմոռանալ  մարդ մնալ, չմոռանալ, որ  հինգ հազար  ջահելի  պարզապես զոհեցին , որ իբր իրենց դավաճան չասեն․․
 
Չմոռանալ, որ դեռ ունենք  գերիներ բաքվի բանտերում
Չմոռանալ, որ զոհված տղերքի ծնողներին  ահաբեկում են եւ  ծաղրում
Չմոռանալ, որ  ալիեւը պահանջում է  ամբողջը եւ նիկոլը սիրահոժար  եւ թրքահաճո վախկոտի պես  պատրաստ է տալ ամեն ինչ․․
Չմոռանալ, որ մենք   պարտավոր ենք պահել, փրկել եւ ազատագրել հայրենիքը․․․
Չմոռանալ, որ մեր դիմաց վախից սրտաճաք  թրքահպատակ ստրուկներ են եւ   նրանց   պարտվելը մեզ այլեւս պատիվ չի բերի,  պարտավոր ենք սրանց  հեռացնել ցանկացած  ձեւով․․․Պարտավոր ենք․․․Մենք թուրքին տալու հայրենիք չունենք․․․»։

← Վերադառնալ ցուցակին