Լուրեր

Քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը․ Արտակ Զաքարյան

17.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Տարբեր անհատներ, սոցիալական տիրույթներում պարբերաբար գրում են «...քանի դեռ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են` Նիկոլը անընդհատ իշխանության է լինելու»: Այս իշխանահաճո թեզը շրջանառողները հիմնականում նրանք են, ովքեր հանդես են գալիս իբրև հականիկոլականներ:
Այ ձեր ցավը տանեմ, բա ուր ե՞ք, ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ չեք մեյդան գալիս ու ազնիվ նախաձեռնություններ անում: Ու՞ր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները...
 
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Եթե կուզեք իմանալ, կարծում եմ նույնիսկ ողջունելի կհամարեն ձեզանից յուրաքանչյուրի ընդդիմադիր գործունեությունը: 
Ձեզ տեսնեմ տիկնայք և պարոնայք. ընդդիմությունը պառակտելու, անմիտ քննադատելու և նիկոլահաճո մտքեր տարածելու փոխարեն մտածեք, որ ծանր ժամանակներ են պետության և հայ ժողովրդի համար, և յուրաքանչյուրի ներդրած լուման կարևոր է:
 
Եթե կուզեք իմանալ, հասարակության մեծ մասը, ենթադրվում է, որ ուրախ կլինի նոր դեմքեր տեսնել: Այնպես, որ մի վատնեք ձեր ժամանակը, և եթե քաղաքականությամբ եք ցանկանում զբաղվել` զբաղվեք: Առանց այդ էլ նիկոլիզմի պետականաքանդ գործունեության և քաղաքական բռնաճնշումների պարագայում` հատկապես ծանր է ընդդիմության բեռը:
 
Հ.Գ. 
այս գրառման միակ իմաստն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը: Չի´ կարելի մի ձեռքով ակնկալել «...ի՞նչ են մտածում նախկին նախագահները, ինչու՞ չեն հանդես գալիս նոր նախաձեռնությամբ», իսկ մյուս ձեռքով` փորձել ընդդիմության նկատմամբ հանրային անվստահություն տարածել»:

← Վերադառնալ ցուցակին