Լուրեր

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ․ Մարգարիտ Եսայան

15.06.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է եւ, կարեւոր չէ, թե  նիկոլի իշխանության տակ կզած իրավապահ համակարգը ինչ  ֆոկուսներ է անում, ինչ մտացածին կարկատաններ է կցմցում, կարեւորն այն է, որ այսօր քաղաքական գործիչ, Արցախի խնդրի շուրջ  պրոֆեսիոնալ եւ փաստարկված  խոսող,  աշխարհին իրականությունը ներկայացնող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելույթները, հարցազրույցները, բացահայտումները, վերլուծությունները  շատ  են խանգարում   Արցախը հանձնողներին․․․Ու, հենց էս  պատճառով է, որ հորինված մի դրվագով փորձում են  փակի տակ պահել Արմեն Աշոտյանին․․․
 
Ու այսպես կլինի բոլորի հետ, բոլոր այն գործիչների ու ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր պարզ տեսնում են  վտանգները, ահազանգում են, որ  նիկոլը  հանձնում  է Արցախը եւ, պնդում են, որ  դրա դեմը պարտավոր ենք  առնել․․․Ու այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք որպես հասարակություն ինքներս չենք փակել իրական հանցագործին, իրական հանցագործներին, որոնք այսօր զբաղված են մեկ գործով՝ արագ Արցախը հանձնեն, Հայաստանը հանձնեն,  իրականացնելով թուրքական հանձնարարականնները․․․
 
Քանի դեռ իրական քաղաքական եւ քրեական  հանցագործները զավթած են պահում իշխանությունը մեր երկրում, լինելու են նոր քաղբանտարկյալներ․․․»։

← Վերադառնալ ցուցակին